Նինոցիմինդայի մունիցիպալիտետի դպրոցներում վերջին զանգն է հնչում 12-րդ դասարանի շրջանավարտների համար։
Որոշեցինք պարզել, թե Նինոծմինդայի շրջանավարտները որտեղ են նախընտրում սովորել և ինչ դրդապատճառներ են նրանց մղում։
Մեր հարցման համաձայն՝ դիմորդներն ավելի մեծ թիվը ընտրում է Թբիլիսին, կա նաև ուսանողների զգալի մասը, ովքեր ընտրել են Հայաստանում սովորելը։
Նինոծմինդայի թիվ 3 դպրոցի շրջանավարտներից մեկը մեկնաբանել է, որ Թբիլիսիում սովորելը նրան բազմաթիվ առավելություններ կտա հետագա կարիերայի համար, այդ թվում՝ վրացերենի իմացությունը։ Ավելի հեշտ է նաև մուտք գործել 1 + 4 ծրագիր, որը հնարավորություն է տալիս մեկ տարի սովորել վրացերեն, այնուհետև շարունակել ուսումը քո մասնագիտությամբ։ Ավարտելուց հետո նա նախատեսում է վերադառնալ հայրենի քաղաք։
Մեկ այլ շրջանավարտ, ով չցանկացավ հայտնել իր անունը, մեկնաբանեց, որ շատ է ցանկանում մեկնել Թբիլիսի, սակայն հանգամանքներն այնպիսին են, որ դիմել է Երևան։ «Այնտեղ ունենք բնակարան, հարազատներ։ Ես փող չեմ ծախսի բնակարանի վրա»:
Եվս մեկ սերունդ է ձգտում բարձրագույն կրթության՝ մի քանի տարի հետո նրանք արդեն որակյալ մասնագետներ կլինեն։ Սակայն, թե ով կվերադառնա հայրենի Նինոծմինդա և կաշխատի, այստեղ դեռ հայտնի չէ։