Դիզվառելիքի գները Նինոծմինդայում բարձրացել են

Դիզվառելիքի գները Նինոծմինդայում բարձրացել են

Նինոծմինդայի տարբեր բենզալցակայաններում վառելիքի գները տարբեր են: Վերջին ամիսների ընթացքում համեմատաբար վառելիքի գները նվազում են: Ռեգուլյար տեսակի բենզինի գինը նվազել էր 1 լիտրի դիմաց հասնելով 2,09 լարիի, որը վերջին օրերին նորից սկսել է բարձրանալ թանկանալով 10-15 թեթրիով:

Նինոծմինդայի բենզալցակայաններում վառելիքի գները մայիսի 22 -ի դրությամբ բաշխվում են հետևյալ կերպ.

«Շևրոն»

  • Պրեմիում – 2,49 լարի
  • Եվրո ռեգուլյար – 2,19 լարի
  • Դիզել – 2,69 լարի
  • Եվրո դիզել – 2,74 լարի

«Լուկօյլ»

  • Պրեմիում – 2,53 լարի
  • Եվրո ռեգուլյար – 2,23 լարի
  • Եվրո դիզել – 3,15 լարի
  • Դիզել – 3,00 լարի

«Վիսոլ»

  • Պրեմիում – 2,54 լարի
  • Եվրո ռեգուլյար – 2,22 լարի
  • Դիզել – 2,84 լարի
  • Էկո դիզել – 3,09

Վառելիքի գների բարձրացման հետ կապված զրուցեցինք վարորդների հետ ովքեր նշեցին, որ վառելիքի գները նորից սկսել են բարձրանալ ինչը ընդհանրապես ձեռընտու չէ: Դիզվառելիքի եւ ապրանքի գները փոխկապակցված են եթե այսպես շարունակվի ապա մնացած ամեն ինչի գներն էլ կբարձրանա:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Դիզվառելիքի գները Նինոծմինդայում բարձրացել են

Թեմատիկ՝