Նինոծմինդա քաղաքում գտնվող Հայոս Քարթլոս զբոսայգու հասարակական զուգարանը մաքրվել է։
Օրերս հայտնել էինք Նինոծմինդա քաղաքում ՝ Հայոս Քարթլոս զբոսայգում գտնվող վերջերս վերանորոգված զուգարանի սարսափելի վիճակի մասին։ Երկու հատվածում կարելի էր տեսնել խցանված զուգարաններ, հակասանիտարական պայմաններ։ Զուգարանի նման սարսափելի վիճակը անհարմարություն է ստեղծել այգու այցելուների համար։
Իրավիճակը գրավել է քաղաքի կոմունալ ծառայության ուշադրությունը, և նրանց աշխատակիցները ձեռնամուխ են եղել զուգարանի մաքրմանը։ Չնայած զուգարանը դեռ պաշտոնապես չի հանձնվել կոմունալ տնտեսությանը, այնուամենայնիվ, նրանք որոշել են շտկել խնդիրը՝ այգու հյուրերի հարմարավետությունն ապահովելու համար։
Հավելենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ իրականացվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող Հայոս Քարթլոս և Կենտրոնական այգիների, ինչպես նաև Մշակույթի կենտրոնի բակի վերակառուցման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացնում է Saba Construction շինարարական ընկերությունը։
Թե ինչպես է զուգարանը շարունակելու աշխատել, դեռ հայտնի չէ։