
Վրաստանի Կախեթիի մարզի Սագարեջոյի մունիցիպալիտետում կնոջ դի է հայտնաբերվել։ Ըստ տեղեկությունների՝ մահացածը Ուզբեկստանի քաղաքացի է։
Տեղեկությունների համաձայն, դիտավորյալ սպանության մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի «Քրեական օրենսգրքի» 108-րդ հոդվածով, որը նշանակում է դիտավորյալ սպանություն։ aliq.ge