
83 տարեկանում մահացել է երգչուհի Թինա Թըրները, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Թինա Թըրները՝ «ռոքնռոլի թագուհին», այսօր 83 տարեկանում հեռացել է կյանքից ․․․»,- նշվում է տարածված հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ երգչուհին մահացել է Շվեյցարիայի Ցյուրիխի մերձակայքում գտնվող Կուսնախտ քաղաքում։