
Քութաիսիի երկու դպրոցների տնօրենները մեղադրվում են պաշտոնեական անփութության մեջ՝ հաշվապահի յուրացումների բացահայտումից հետո։
Խոսքը մունիցիպալիտետի թիվ 16 եւ 22 դպրոցների մասին է։
Երկու դպրոցներում էլ նույն անձը հաշվապահ է աշխատել։ Թիվ 16 դպրոցի տվյալներով՝ հայտնի է, որ խոսքը 57758 լարիի յուրացման մասին է։ Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել։
Երկու դպրոցի տնօրեններ մեղադրվում են բանկային գործառնությունների նկատմամբ պատշաճ վերահսկողություն չպահպանելու մեջ, ինչը հաշվապահին թույլ է տվել ինքնուրույն գործել և հանգեցրել է յուրացման։
Պաշտոնական անփութությունն ու անտարբերությունը Վրաստանի քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մաս է։ Պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։