Քննչական ծառայությունը բացահայտել է «դեղատնային թմրամոլության» փաստեր

Քննչական ծառայությունը բացահայտել է «դեղատնային թմրամոլության» փաստեր

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը շարունակում է ակտիվ քննչական գործողությունները՝ «դեղատնային թմրամոլության» փաստերը բացահայտելու նպատակով,- այս մասին ասվում է քննչական ծառայության տարածած տեղեկատվության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ մայիսի սկզբին Թբիլիսիի ողջ տարածքում իրականացված համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է օրենքի խախտմամբ գործող 17 դեղատուն։

«Ձեռնարկված օպերատիվ և որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված դեղատները չունեն իրենց գործունեության համար անհրաժեշտ թույլտվությունները, որոնցից առանց դեղատոմսի վաճառվում են տարբեր անվանումներով և հատուկ հսկողության տակ գտնվող հոգեմետ դեղեր։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է մեծ քանակությամբ հոգեմետ դեղեր, դրանց վաճառքից ստացված գումարը, տեղեկատվություն պարունակող համակարգչային տեխնիկա և փաստաթղթեր»,- նշված է քննչական ծառայության հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։ Նշված հանցագործությունը պատժվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածով՝ մեկից երեք տարի ժամկետով ազատազրկմամբ։ 1tv.ge