ՆԳՆ-ի տվյալներով՝ Իրանի քաղաքացին փորձել է առանձնապես խոշոր չափերով թմրանյութ ներմուծել Վրաստան։ Իրավապահները մեքենայում հատուկ կազմակերպված թաքստոցից որպես ապացույց վերցրել են 315 տուփ՝ մինչև 80 կիլոգրամանոց թմրամիջոց՝ «Հերոին»։
Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
«Իրավապահները ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային մաքսային կազմակերպության կոնտեյներների վերահսկման ծրագրի շրջանակներում Փոթի նավահանգստում հայտնաբերել են մեղադրյալի վարած ռիսկային բեռնատարը։ Կցասայլի հետնամասի երկու դռներից՝ հատուկ կազմակերպված թաքստոցից, հայտնաբերվել է մինչև 80 կիլոգրամ քաշով 315 փաթեթ թմրամիջոց, որպես ապացույց առգրավվել է «հերոին» թմրամիջոցը։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1961 թվականին ծնված Բ.Թ.-ն է, մտադրվել է Իրանից Հայաստանի և Վրաստանի տարածքով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց Եվրոպա տեղափոխելու մեջ և ձերբակալվել է»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ։ sknews.ge