Արտակարգ դեպք Շիրակի մարզում. զգեստապահարանն ընկել է 5-ամյա աղջնակի գլխին

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. զգեստապահարանն ընկել է 5-ամյա աղջնակի գլխին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արթիկի բաժին մայիսի 20-ին ահազանգ է ստացվել «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցից, հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել «գլխուղեղի փակ վնասվածք, գագաթոսկրի գծային կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ երեխա:

Հիվանդանոց ժամանած ոստիկանները պարզել են, որ 5-ամյա աղջնակը հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի գյուղերից մեկից: Պարզվել է նաև, որ 1 օր առաջ երեխան գտնվել է իրենց տանը, և զգեստապահարանը ընկել է նրա վրա:

Դեպքի փաստով Ոստիկանության Արթիկի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնք փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։