Ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում լարիի փոխարժեքի տատանումները

Ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում լարիի փոխարժեքի տատանումները

Ինչն է ազդում լարիի փոխարժեքի վրա, որոնք են առկա պատճառները և հետագա սպասումների մասին խոսում է տնտեսագետ Ակակի Ցոմաիան։ Նրա խոսքով, արտարժույթի շուկայում բավականին տատանվող միտումներ են նկատվում: Ինչպես պարզաբանում է տնտեսագետը, լարիի ամրապնդման հիմնական գործոնը եղել է արտաքին պահանջարկի աճը, մասնավորապես, Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիների ժամանումը Վրաստան»,- բացատրում է Ակակի Ցոմաիան և հավելում, որ սրան ավելացվել է նաև ակնկալիքի էֆեկտը:

Տնտեսագետը խոսում է նաև մեկ այլ գործոնի մասին.

«Բացի այդ, խիստ դրամավարկային քաղաքականությունը օգնեց պահպանել լարիի հզորությունը, սակայն այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ տնտեսական աճի տեմպն արդեն կնվազի մինչև 5%, փաստացի պարզ դարձավ, որ արտաքին պահանջարկի աճով պայմանավորված գործոններն այլևս չէին կարող ազդեցություն գործել տնտեսության վրա և տնտեսությունը վերադառնում է իր պոտենցիալ նշագծին, իսկ տնտեսության վրա գնաճային ճնշումն արդեն իսկ ցածր է, վերաֆինանսավորման տոկոսադրույքը սկսել է նվազել: Սա առաջին հերթին արտացոլվում է ֆինանսական շուկայում, քանի որ տոկոսադրույքի իջեցումն ինքնաբերաբար խրախուսում է ներդրողներին խնայողությունները պահել ոչ թե լարիով, այլ արտարժույթով, քանի որ նրանք ակնկալում են, որ լարին ապագայում կարժեզրկվի: Ելնելով այն հանգամանքից, որ լարին ավելի ֆիքսված է իր հավասարակշռության կետում, բնական է, որ այս գործընթացը հիմա պետք է հետ շրջվի»:

Հարցին, թե ո՞րն է այն կետը, որտեղ կարող է կանգ առնել լարին, տնտեսագետը պատասխանում է, որ հնարավոր չէ կանխատեսել.

«Վերջին տարիներին ցույց է տրվել, որ այն գտնվում է 3-ի սահմաններում, և թերևս դա է հավանական թիրախը։ Հաշվի առնելով Ազգային բանկի հայտարարած տնտեսական քաղաքականությունը՝ դոլարիզացիայի կրճատում, առեւտրային հաշվեկշռի բարելավում եւ այլն»,– նշեց նա։

Տեղեկության համար, երեկ տեղի ունեցած սակարգությունների արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է։ Դոլարի նկատմամբ փոխարժեքը կազմել է 3,09 թեթրի, որից հետո դոլարի պաշտոնական արժեքը դարձել է 2,5879 լարի։ Վրաստանի Ազգային բանկի տեղեկատվության համաձայն՝ եվրոյի նկատմամբ ազգային արժույթն արժեզրկվել է 2,66 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 2,7825 լարի։ tv9news.ge