Երեկ՝ մայիսի 25-ին, Նինոծմինդայի արտադպրոցական կրթական կենտրոնում կայացավ Վրաստանի անկախության օրվան նվիրված նկարների ցուցահանդես։
Ցուցահանդեսին մասնակցում էին արտադպրոցական կրթության գեղարվեստական շրջանակի ավելի քան քառասուն երեխա։ Ցուցահանդեսին ներառված էր նաև ասեղնագործության շրջանակի աշխատանքը, որը ցուցադրում էր մասնակիցների հմտությունն ու ստեղծագործական ունակությունները։ Մշակութային բազմազանության և ազգային հպարտության շունչը լրացրին ընթերցանության շրջանի երեխաները, ովքեր բանաստեղծություններ և ստեղծագործություններ կարդացին վրացերեն և հայերեն:
Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները կենտրոնի սաների մի քանի շաբաթների ստեղծագործական աշխատանքի և ինքնադրսևորման արդյունք էին։ Փոքրիկ նկարիչները իրենց կտավների վրա պատկերել են մշակութային և պատմական հուշարձաններ, եկեղեցիներ, բնապատկերներ, գինեգործություն, ինչպես նաև ազգային տարազներ։
Նկարիչ և ուսուցիչ Համլետ Արոյանի խոսքով, ցուցահանդեսներն ու այլ միջոցառումներն օգնում են բարձրացնել ինչպես իրենց երեխաների, այնպես էլ Կենտրոնի դաստիարակների մակարդակը։ Այսօր ավելի քան 100 աշխատանք է ներկայացվել Վրաստանի անկախության թեմայով։
Ինչ աշխատանքներ են ներկայացվել ցուցահանդեսին, մեզ պատմեցին գեղարվեստական շրջանակի սաները.