Վրացական «Georgian Airways» ավիաընկերության ղեկավար Թամազ Գաիաշվիլին ասել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման հետ կապված ակնկալիքները չարդարացան։
Նրա խոսքով, ՌԴ մեկնած ինքնաթիռի նույնիսկ կեսը զբաղված չի լինում ուղևորներով։
«Մեկ-երկու ամիս թող անցնի, տեսնենք` ինչ արդյունք կունենանք։ Երկու-երեք չվերթ է ավարտվել՝ մոտ 40 տոկոս ծանրաբեռնվածությամբ», — ասել է Գաիաշվիլին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Մայիսի 19-ին տեղի ունեցավ Մոսկվայից Թբիլիսի առաջին չվերթը, որին հաջորդեցին բողոքի ակցիաներ` ինչպես Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, այնպես էլ խորհրդարանի շենքի դիմաց՝ պահանջելով արգելել թռիչքները։
Հիշեցնենք. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հրամանագրեր է ստորագրել 2019 թվականից Վրաստանի հետ արգելված ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման և 2000 թվականից գործող վիզային ռեժիմի չեղարկման մասին։
Նշենք նաև, որ 2008 թվականից՝ վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմից հետո, Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են։aliq.ge