
NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում գիշերային լուսավորության լամպերը տեղ-տեղ շարքից դուրս էին եկել եւ ենթակա էին փոփոխման:
Նինոծմինդայի կոմունալ ծառայության ղեկավար Անդրանիկ Բդոյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Գիշերային լուսավորության լամպերի փոփոխման աշխատանքներ իրականացվում է ամեն օր ամբողջ Նինոծմինդայի մունիցիպալիտետում: Մի քանի օր առաջ փոխվել է Թորիա եւ Ուչմանա գյուղերում վառված լամպերը: Հեշտիայում նույնպես լամպերի փոփոխման աշխատանքներ տարվել են, մնացել է մի քանի լամպեր փոխելու դա էլ մոտ օրերս կիրականացվի»:
Նշենք, որ Հեշտիա գյուղում փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 22 կմ, իսկ գիշերային լուսավորությամբ ապահովված է 4,5 կմ -ը: Այս տարի Հեշտիայում գյուղական ծրագրի շրջանակներում նույնպես նախատեսված է գիշերային լուսավորության անցկացում:
Մանրամասները՝ ձայնագրությունում.