20 ամյա հյուրին դանակահարել են դիակն էլ թաքցրել. Սպանություն Քոբուլեթիում

20 ամյա հյուրին դանակահարել են դիակն էլ թաքցրել. Սպանություն Քոբուլեթիում

Վրաստանի ՆԳՆ-ն հեռակա մեղադրանք կառաջադրի Քոբուլեթիի մունիցիպալիտետի բնակչին սպանության մեջ, ևս երեք մարդ մեղադրվում է ծանր հանցագործությունը թաքցնելու կամ չհայտնելու մեջ։

Խոսքը 20-ամյա երիտասարդի սպանության մասին է, որը փորձել են քողարկել ու դիակը թաքցնել։

Նրա անհետացման մասին ոստիկանությունը հաղորդում էր ստացել մայիսի 22-ին, իսկ սպանությունը կատարվել էր օրեր առաջ։

Քննության տվյալներով՝ մահացածը ընկերների հետ իջեւանել է Քոբուլեթիի մերձակա գյուղերից մեկում։ Այստեղ վիճաբանություն է եղել, մի երիտասարդ սպանվել է դանակով։ Հակամարտության մասնակիցները նրա մարմինը թաղել են անտառում, որից հետո սպանության մեջ մեղադրվողը փախել է՝ լքելով Վրաստանի տարածքը։

Հանցագործությունը կոծկելու մեղադրանքով բերման է ենթարկվել մի տղամարդ, ով օգնել է թաքցնել մարմինը։ Եվս երկուսը մեղադրվում են սպանության մասին իմանալու և ոստիկանություն չներկայացնելու մեջ։

Նախաքննությունը շարունակվում է սպանության և հանցագործությունը թաքցնելու դեպքի առթիվ։