Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում եղել է Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հարցը:

Արցախի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ քննարկվել են արտաքին քաղաքական ու անվտանգային, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական ու տնտեսական մարտահրավերներին առնչվող հարցեր:

Արայիկ Հարությունյանը երեկ նաև ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին: