Ռուսաստանում մտադիր են հարկել երկրից հեռացած ռելոկանտներին։ Խոսքն այն ռուսաստանցիների մասին է, որոնք մեկնելով արտերկիր հարկեր չեն վճարում, սակայն շարունակում են համարվել հաստիքային «հեռահար» աշխատակից, ինչպես նաև այն ֆրիլանսերները (հեռավար աշխատակիցները), որոնք աշխատում են ռուսաստանցի պատվիրատուների համար։
ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկել նրանց Ֆիզիկական անձանց եկամտահարկով՝ վաստակի 13-15%-ի չափով, գրում է Interfax.ru-ն։
Այժմ այդ անձինք կարող են ընդհանրապես ոչինչ չմուծել ՌԴ գանձապետարանին, իսկ ավելի վաղ առաջարկվում էր հարկել նրանց 30 տոկոսով։
Դրույքը միասնական կլինի անկախ ՌԴ հարկային ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից։