Կարճ ժամանակով Վրաստան է այցելել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին:
Պետքարտուղարի ինքնաթիռը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Քերրին հանդիպել է Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանիին: Հանդիպման ընթացքում կողմերը ընգծել են Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը:
Նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի` Վրաստանի ն տրամադրած աջակցության համար և անձամբ Ջոն Քերրիին: Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղարը նշել է Վրաստանի տպավորիչ առաջընթացը ժողովրդավարության, քաղաքական և տնտեսական ոլորտներում: