Վերսկսվել են ՛՛Փամփուշտ՛՛ գեղարվեստական ֆիլմի նկարահանումները Նինոծմինդայում

Վերսկսվել են ՛՛Փամփուշտ՛՛ գեղարվեստական ֆիլմի նկարահանումները Նինոծմինդայում

Վերսկսվել են ՛՛Փամփուշտ՛՛ գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որին երկար են սպասել ֆիլմի երկրպագուները:

Ֆիլմի տեսարանները նկարահանվելու են Նինոծմինդա քաղաքի տարբեր մասերում: Ռեժիսոր Վահե Իրիցյանի խոսքով՝ ֆիլմում դերակատարություն են ունենալու նոր մարդիկ և իրենք հույս ունեն, որ այն դուր կգա հանդիսատեսին:

Հիշեցնենք, որ Վահե Իրիցյանը և Գարիկ Բդոյանի մոտ միտք էր հղացել ինչ-որ չափով հետաքրքիր դարձնել կյանքը Նինոծմինդայում և նկարահանել ֆիլմ:

Վահեի խոսքով` դերասաններին ընտրել է իր ընկերական շրջապատից, ովքեր ցանկություն ունեցել են ֆիլմում նկարահանվել: Ֆիլմի սցենարը գրել է ինքը` Վահե Իրիցյանը, իսկ մնացածները օգնել են գտնել տեխնիկա և նկարահանել ֆիլմի առաջին կադրերը: Նկարահանումների հիմնական մասը տեղի է ունենում Նինոծմինդայի փողոցներում և այն վայրերում, որոնք համապատասխանում են ֆիլմի սցենարին:

Ֆիլմի տևողությունը լինելու է 20 րոպե և պատրաստ կլինի հունվարի վերջին:

Ֆիլմը նկարահանում և մոնտաժում են անձամբ երիտասարդ տղաները: Ֆիլմի օպերատորն է Բորիս Ղարսլյանը, ով նաև խաղում է ֆիլմում, Գարիկ Բդոյանը կատարում է ֆիլմի մոնտաժի աշխատանքները և կարգավորում նկարահանման լուսավորումը: Դերերով են հանդես գալիս նաև Մաքսիմ Արզումանյանը, Սոկրատ Ղարսլյանը և Էդգար Պողոսյանը:

Նինոծմինդայի և Ախալքալաքի երիտասարդներից և ավագ սերնդից շատերը, տեղեկանալով, որ ֆիլմ է նկարահանվում, ցանկություն են հայտնել հանդես գալ նրանում: Ինչպես նշել էր Գարիկը, նոր տարում նրանք կփորձեն շատ մարդկանց ներգրավել ֆիլմում, և սցենարը էլ ավելի հետաքրքիր դարձնել:

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting