Ավտովթար Ախալքալաք-Ասպինձա ճանապարհին

Ավտովթար Ախալքալաք-Ասպինձա ճանապարհին

Այսօր՝ մայիսի 28-ին Ախալքալաք-Ասպինձա ճանապարհին, “Խանդոյի տակ” այսպես կոչված հատվածում, թեթև մարդատար ավտոմեքենան հարվածել է ժայռին: Մեքենայի վարորդին և ուղևորներին տեղափոխել են հիվանդանոց։

Ականատեսների խոսքով, մեքենայի մեջ եղել են չորս մեծահասակ և մեկ երեխա, ինչպես հավելեցին նրանք, վարորդը կորցրել է ուղղությունը և հարվածել ժայռին: Վթարի ենթարկվածները Ախալքալաքի շրջանից են:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները:

Ավտովթարից տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Ականատեսները նշում են, որ երեխային տեղափոխել են Ախալցիխեի հիվանդանոց, իսկ վարորդին և մնացած ուղևորներին Ախալքալաքի ռեֆերալ հոսպիտալ:

Ախալքալաքի հիվանդանոցից տուժածների առողջական վիճակի մասին դեռ նորություն չկա։ Jnews-ը կտեղեկացնի նրանց վիճակի մասին մի փոքր ուշ։ jnews.ge