Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ երեկոյան շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ՝ չսպասելով պաշտոնական արդյունքների հրապարակմանը։
«Մենք ձգտում ենք էլ ավելի ամրապնդել Վրաստանի և Թուրքիայի միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության կապերը»,- գրում է Ղարիբաշվիլին։ Նա Էրդողանին անվանում է Վրաստանի մեծ բարեկամ և նշում, որ հաղթանակը համոզիչ էր:
Քվեաթերթիկների 99,43%-ի մշակման արդյունքներով՝ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրորդ փուլում հավաքել է ձայների 52,14%-ը, իսկ ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,86%-ը։