
Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գինը բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները, տեղեկացրել է ПРАЙМ-ը։
Brent մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 71 տոկոսով՝ մեկ բարելը 77,53 դոլար, WTI-ինը՝ 0,83 տոկոսով՝ 73,27 դոլար։
Նավթի գնի համար դրական է ԱՄՆ պետպարտքի հետ կապված իրավիճակը։
«Նավթը թանկանում է այն հույսով, որ ԱՄՆ պետական պարտքի շեմը կթուլացնի պատասխան միջոցների անխուսափելի սպառնալիքները ՕՊԵԿ+-ի առաջարկի կրճատման հետ կապված»,- Bloomberg գործակալությանն ասել է Mizuho Bank Ltd-ի ասիական բաժանմունքի ղեկավար Վիշնու Վարաթհանը։
ՕՊԵԿ+-ի առաջիկա նիստը նախատեսված է հունիսի 4-ին։ Մինչ այդ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը կարծիք էր հայտնել, որ ՕՊԵԿ+-ի հանդիպմանը ոչ մի նոր քայլ չի նախաձեռնվի։ news.am