Նինոծմինդա քաղաքի Երևանյան փողոցի բնակիչները զանգահարել էին Նոր ռադիո և խնդրել օգնել, որպեսզի վերջինս լուսաբանի իրենց փողոցի խմելու ջրի խնդրի մասին:
Երբ փողոցում հավաքված բնակիչները բողոքում էին ստեղծված իրավիճակից մեր նկարահանող խմբին, այդ պահին հավաքվածներին մոտեցավ Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման ծառայության ղեկավար Արզուն Գորոյանի մեքենան:
Արզուն Գորոյանը բնակիչներին հայտնեց, որ խնդիրը կայանում է նրանում, որ խիստ սառնամանիքների պատճառով սառչել են
ջրի ակերը, ինչի հետևանքով ջրավազանում բավարար չափով ջուր չի լցվում:
Արզուն Գորոյանը խոստացավ, որ հնարավորության դեպքում խնդրին լուծում կտրվի, հավանաբար ջուրը բնակիչներին ըստ գրաֆիկի մատակարարելու միջոցով:
Ռադիո Նորը կհետևի իրավիճակին: Մանրամասների մասին դիտեք մեր տեսանյութում.
Բորիս Ղարսլյան