Լեհաստանը հունիսի 1-ից կփակի սահմանը ռուսական և բելառուսական բեռնատարների համար

Լեհաստանը հունիսի 1-ից կփակի սահմանը ռուսական և բելառուսական բեռնատարների համար

Հունիսի 1-ից Լեհաստանի Ներքին գործերի և վարչակազմի նախարարությունը կփակի Ռուսաստանում և Բելառուսում գրանցված ապրանքներով բեռնատարների տեղաշարժը լեհ-բելառուսական սահմանով։ Այս մասին է վկայում երկուշաբթի օրը հրապարակված կառավարության կարգադրությունը։

«Հունիսի 1-ի կեսգիշերից (հինգշաբթի) Բելառուսի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում գրանցված բեռնատարների, տրակտորների, կցասայլերի, այդ թվում՝ կիսակցորդների և ճանապարհային գնացքների համար Բելառուսի Հանրապետության սահմանով ապրանքների տեղաշարժը կկասեցվի մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է փաստաթղթի տեքստում։

Որոշումն արդեն հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում և ուժի մեջ է մտել։ shantnews.am