Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության 2022 թվականի տվյալների համաձայն՝ երկրի բնակչության 15,6 տոկոսը գտնվում է բացարձակ աղքատության շեմից ցածր, ինչը 1,9 տոկոսով պակաս է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ բացարձակ աղքատությունը նշանակում է, որ մարդուն հասանելի չեն անհրաժեշտ նվազագույն կենսապայմանները։
Զեկույցի համաձայն՝ գյուղական վայրերում իրավիճակը շատ ավելի վատ է, քան քաղաքներում։ Մասնավորապես, 2022 թվականին գյուղական բնակչության 20.6 տոկոսն էր գտնվում աղքատության շեմից ցածր, իսկ քաղաքային բնակչության 12.3 տոկոսը։
2021 թվականի համեմատ աղքատության բացարձակ ցուցանիշը նվազել է բնակչության բոլոր տարիքային խմբերում.
Նշենք, որ բացարձակ աղքատության մակարդակը նվազել է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ։