
Վրաստանում տղամարդը, ով մեղադրվում է կնոջը երեխաների աչքի առաջ սպանելու մեջ, դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Տեղեկությունը տարածում է «Rights Georgia» կազմակերպությունը։
Կազմակերպությունը պաշտպանել է մահացածի հարազատների և նրա անչափահաս երեխաների շահերը։
Սիղնաղի շրջանային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել մի տղամարդու, ով 2022 թվականի սեպտեմբերի 4-ին Սիղնաղի համայնքի Բոդբե գյուղում անչափահաս երեխաների աչքի առաջ որսորդական հրացանից կրակել եւ մահացու վիրավորել է 27-ամյա մի կնոջ։ Կինը հիվանդանոցում մահացել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին։
«Rights Georgia» կազմակերպության գործին մասնակցելու արդյունքում անչափահասները ստացել են տուժողի կարգավիճակ։ Հատկանշական է, որ կազմակերպության իրավաբանների աշխատանքը երեխաների հետ պարզել է, որ նրանց ծանր հոգե-հուզական վիճակը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ հայրը սպանել է մորը նրանց ներկայությամբ, այլև ֆիզիկական բռնության բազմաթիվ դրվագներով՝ հոր կողմից»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ: