Ամեն տարի մայիս ամսվա կեսերից Կախեթիի, Մառնեուլիի, Սագարեջոյի, Գարդաբանիի եւ այլ շրջաններից ակտիվորեն պատրաստվում են ոչխարների տեղաշարժի սեզոնին` դեպի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի ամառային արոտավայրեր: Արդեն մի քանի օր է այդ գործընթացը ընթանում է Նինոծմինդայի մունիցիպալիտետում, որը սովորաբար տևում է մոտավորապես մեկ ամիս:
Նինոծմինդայի քաղաքապետարանի տնտեսական զարգացման եւ գույքի կառավարման ծառայության պետ Սայաթ Մկոյանը՝ NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ընդհանուր մեր ամառային արոտավայրերը կազմում են 43 000 հեկտար, որտեղ այս տարի կտեղափոխվի 220 000 -ից մինչեւ 250 000 ոչխար: Իսկ ինչ վերաբերվում է հարկերին ասեմ, որ սեփականատերերը հարկը վճարում են քաղաքապետարանին»:
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերի բնակիչներ դժգոհություն են հայտնում, որ իրենց գյուղերով ոչխարներ են տեղափոխում՝ ամեն անգամ գյուղերում տարբեր խնդիրներ առաջացնելով:
Մկոյանը այդ հարցին պատասխանեց, որ ոչխարների օրենքով սահմանված երթուղին օրինակ՝ Տամբովկայում անցնում է գյուղով եւ այդ երթուղին փոխելու հարցը բարձրացված է:
Կարդացեք նաեւ՝