Դաժան սպանություն Սուրգուտում. Փեսան սպանել է աներոջը նրանք Փոկա գյուղից են

Դաժան սպանություն Սուրգուտում. Փեսան սպանել է աներոջը նրանք Փոկա գյուղից են

Մայիսի 24-ի առավոտյան Սուրգուտի փողոցում ընտանեկան վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ։ Դանակահարության պահը նկարահանել են ծեծկռտուքի ականատեսները։

Սուրգուտում տղամարդը անցորդների աչքի առաջ սառնասրտորեն դանակահարել է 59-ամյա աներոջը։

Հանցագործությունը տեղի է ունեցել Միրա փողոցում՝ Գլավ Շաուրմա սրճարանից ոչ հեռու, տղամարդը մահացել է դանակի հարվածներից։

Նախնական տվյալներով՝ կոնֆլիկտը ծագել է այն պատճառով, որ աները չի վստահել փեսային։ Տղամարդ սպառնացել է իր դստերը հետ տանել փեսայի ընտանիքից: Կասկածյալը, ինչպես հստակեցվել է, փորձել է իր գործողություններով ապացուցել, որ երեխային ճիշտ է դաստիարակում և կնոջ հետ լավ է վերաբերվում։

Հանցագործը հանցագործության վայրից փախել է անձնական մեքենայով, որից հետո այրել է այն։

Մեր ունեցած տեղեկություններով և փեսան և աները Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղից է:

Դանակով վնասվածքներ հասցնելուց հետո հարձակվողը փորձել է մտնել հաստատություն, սակայն տեսագրությունը նկարահանած աշխատակիցները նրան ներս չեն թողել։ Հետո նստել է իր սեւ «Մերսեդեսը» ու քշել։

Միայն դրանից հետո ականատեսները կարողացել են մոտենալ տուժածին և շտապ օգնություն կանչել։ Տղամարդը դեռ ողջ էր, սակայն նրան փրկել չի հաջողվել։