Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայցելեն Թուրքիա։
Ըստ ԶԼՄ-ների՝ նախատեսվում է նախ Պուտինի, իսկ հետո՝ Զելենսկիի այցը Թուրքիա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումները Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հետ առանձին կանցկացվեն։
Ըստ լրատվամիջոցի՝ Պուտինը Էրդողանի երդմնակալությունից հետո հատուկ այցով կմեկնի Թուրքիա, թեեւ այցի ստույգ ժամը այս պահին հայտնի չէ։
Ըստ ԶԼՄ-ների՝ Պուտինի և Զելենսկու այցերի ընթացքում կքննարկվեն պատերազմի և հացահատիկային միջանցքի հարցեր։
Թուրքիայում հունիսի 3-4-ը տեղի կունենա նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որին կմասնակցեն տարբեր երկրների ղեկավարներ։ 1tv.ge