Կանադայի Ատլանտյան ափին անտառային հրդեհները վնասել են մոտ 200 տուն եւ այլ շինություններ. տարհանվել է 16 հազար մարդ, հայտնում է PA Media-ն:
Հրշեջները ողջ գիշեր աշխատել են մարելու համար հրդեհը, որը սկսվել է կիրակի Գալիֆաքսի շրջանում, ասել է հրշեջ ծառայության ղեկավարի տեղակալ Դեվիդ Մելդրումը։
Ընդհանուր առմամբ, մոտ 16 հազար մարդ հրաման է ստացել լքել իրենց տները Գալիֆաքսից հյուսիս-արեւմուտք, որոնց մեծ մասը նավահանգստային քաղաքից 30 րոպե հեռավորության վրա են:
Պարտադիր տարհանման գոտին ընդգրկում է մոտ 38 մղոն (ավելի քան 61 կմ):
Նշվում է, որ առանց անձրեւների չոր եղանակն այս շրջանում կարող է տեւել մինչեւ ուրբաթ։ news.am