Նինոծմինդայի Բարեկամության փողոցի ասֆալտապատումը, չնայած բողոքի ակցիաներին, դեռ շարունակվում է։ Մինչ բնակիչները բարձրաձայնում էին իրենց մտահոգություններն ու պահանջները, ասֆալտի առաջին շերտն արդեն փռված է, և աշխատողներն այժմ աշխատում են մայթերին։ Ասֆալտապատվել է նաև Բարեկամության և Կերցխովելին կապող փողոցը։
Աշխատանքների սկզբից Բարեկամության փողոցի բնակիչներն իրենց մտահոգություններն ու պահանջներն են հայտնել այս նախագծի վերաբերյալ։
Բնակիչների նշած հիմնական խնդիրներից մեկը ջրահեռացման ուղիների բացակայությունն է, որի պատճառով ջուրը լցվում է բակեր ու նկուղներ՝ պատճառելով զգալի վնաս: Նրանք նշում են, որ ստեղծված իրավիճակում փողոցի ասֆալտապատումն անընդունելի է, քանի որ ճանապարհի մակարդակն ավելի բարձր է լինելու, ինչը կբերի բակերի էլ ավելի հեղեղման։ Նրանցից շատերն արդեն զգալի գումարներ են ծախսել վթարված տների վերանորոգման և ջրի հետ կապված այլ աշխատանքների համար։
Բարեկամության փողոցի ասֆալտապատման նախագիծը ներառված է ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման ընդհանուր մրցույթում, որը ներառում է նաև քաղաքի այլ փողոցների աշխատանքները։ Աշխատանքների կատարման համար պատասխանատու ընկերությունը «Ջավախավտոգզան» է։
Թեև բնակիչների արտահայտած որոշ մտահոգություններ դեռևս պահպանվում են, սակայն քաղաքապետարանը դեռևս չի նախատեսում փոխել նախագիծը։