Լարսի ռուսական կողմում հեղեղումներ են

Լարսի ռուսական կողմում հեղեղումներ են

Հյուսիսային Օսիայում ջրհեղեղի հետևանքով ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետ եկող մայրուղին՝ ռուսական կողմում հեղեղվել է։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիա-Ալանիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։

«Հեղեղումների սեզոնի պատճառով Վերին Լարսի անցակետի շրջակայքում իրավիճակը բավականին լարված է, մայրուղին հեղեվել է։ Համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ եղանք վտանգավոր հատվածում»,- Telegram-ի իր ալիքում գրել է Մեյնայլոն։

Ըստ նրա՝ 2023 թվականին անձրևների ու տաք եղանակի պատճառով Թերգի (Թերեք) գետի ջրի մակարդակը բարձրացել է։

Ի դեպ, հեղեղումներից վրաց-ռուսական սահմանի վրացական կողմում առաջացած դժվարությունների մասին տեղեկություններ չկան։ aliq.ge