Այսօրվանից ուժի մեջ կմտնի սննդային հավելումների տեխնիկական կանոնակարգը։ Սննդի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ սննդային հավելումների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով սահմանվել է սննդային հավելումների արտադրության մեջ թույլատրված օգտագործելու համար նախատեսված վիտամինների և հանքանյութերի և դրանց քիմիական ձևերի ցանկը։
«Սննդային հավելումների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը» կարգավորում է բիզնես օպերատորի կողմից սննդային հավելումներում վիտամինների և հանքանյութերի օրական առաջարկվող առավելագույն քանակությունը. Անվտանգ սպառման վերին սահմանը, որը սահմանվում է գիտական տվյալների, ռիսկի գիտական գնահատման հիման վրա և, անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով սպառողների տարբեր խմբերի զգայունության տարբեր աստիճանը: Կանոնակարգը սահմանում է ապրանքների շուկայահանման և մակնշման կանոնները։