Հայաստան վերադարձի վկայական տալու համար՝ 20 հազար դրամ տուրք. նոր կարգ

Հայաստան վերադարձի վկայական տալու համար՝ 20 հազար դրամ տուրք. նոր կարգ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել ՀՀ վերադարձած քաղաքացիներին վկայական տրամադրելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը։

Այսպես. Հայաստան վերադարձի վկայական տալու համար առաջարկվում է սահմանել 20 000 դրամ տուրք, անձնագրի վերականգնման, տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար կամ վերադարձի վկայական տարամադրելու դեպքում` 45 000 դրամ, իսկ տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու համար` 90 000 դրամ։

Բացի այդ, կառավարությունն առաջարկում է հանել 16 տարին լրացած քաղաքացիների համար սահմանված ֆինանսական արտոնությունը։ Ինչպես` 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող ՀՀ քաղաքացիներն ազատվում են 1000 դրամ պետական տուրքի վճարումից։ Առաջարկվող նոր իրավակարգավորմամբ նախատեսվում է 1000 դրամի վճարումը դարձնել պարտադիր։

Կառավարության հաշվարկով` օրենքի նախագծի ընդունմամբ միայն անձնագրային վերոհիշյալ գործարքներից գանձվող պետական տուրքի տարեկան գումարը կավելանա շուրջ 75 մլն դրամով: Փոխանցում է armlur.am-ը։