
Ուժեղ կարկուտը վնասել է Գուրջաանիի մունիցիպալիտետի մի քանի գյուղ։
Կոլագ, Չումլախ և Բակուրցիխե գյուղերում կարկուտի հետևանքով մեծ վնաս են կրել խաղողի, դեղձի և ծիրանի այգիներ, միամյա տարբեր ցանքատարածություններ։
Ընկած քարերի պատճառով կենտրոնական մայրուղու երթեւեկությունը ժամանակավորապես արգելափակվել է։ Վնասի չափը դեռ հայտնի չէ։