Հունիսի 1-ին, Կարմիր Խաչի Ախալքալաքի գրասենյակը նույնպես նվերներ է արել երեխաներին։ Նվեր է բաժանվել խոցելի խմբերի 100 երեխայի։
Ախալքալաքի «Ապագայի տանը» Կարմիր խաչի Ախալքալաքի մասնաճյուղը՝ Ախալքալաքի քաղաքապետարանի հետ համատեղ, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ նվերներ է բաժանել։ Նվերների բաժանմանը ներկա էին Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, Ախալքալաքի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության և սպորտի վարչության պետ Վալերի Ստելմաշովը, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի երիտասարդական հանձնաժողովի նախագահ Սողոմոն Ասլանյանը, ինչպես նաև քաղաքապետարանի մի շարք այլ ներկայացուցիչներ:
«Կարմիր Խաչն իր մարդասիրական առաքելության շրջանակներում առաջին անգամ Ախալքալաքում օգնություն է ցուցաբերել երեխաներին։ Դրանք հիմնականում գրենական պիտույքներ են՝ 6-ից 12 տարեկան դպրոցական տարիքի երեխաների համար։ Նվերները նախատեսված են սոցիալապես անապահով ընտանիքների մի քանի կատեգորիաների երեխաների համար։ Ցուցակները կազմվել են Ախալքալաքի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ»,- մեկնաբանել է «Կարմիր Խաչ»-ի Ախալքալաքի մասնաճյուղի համակարգող Հնազիկ Ավետիսյանը։ jnews.ge