Աջարիայի բնակիչը որսորդական հրացանից կրակել է եղբոր վրա

Աջարիայի բնակիչը որսորդական հրացանից կրակել է եղբոր վրա

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է 35-ամյա տղամարդու, ով կասկածվում է եղբոր սպանության մեջ, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան Աջարիայի Խելվաչաուրի շրջանի գյուղերից մեկում։ 20-ամյա եղբոր հետ վիճաբանության ժամանակ մեղադրյալը որսորդական հրացանից կրակել է նրա վրա և դեպքի վայրից դիմել փախուստի։

Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել կասկածյալին տաք հետքերով։ Նախաքննությունը շարունակվում է ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանության փաստով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 16-ից 20 տարի ժամկետով։

Հանցագործության դրդապատճառը և հանցագործության այլ մանրամասներ չեն հաղորդվում։