
Հյուսիսային Օսիայում՝ Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով, խնդիրներ են առաջացել Վրաստանի հետ սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում։ Այսօր այդ մասին տելեգրամի իր օգտահաշվում գրել է Հյուսիսային Օսիայի վարչակազմի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հարավայի Կովկասին կապող դաշնային մայրուղու մի հատվածը հայտնվել է ջրի տակ։ Վրացական կողմից անցակետում առկա խնդիրների մասին չեն հաղորդում։tv9news.ge