Հանդիպում ծնողազուրկերի հետ Նինոծմինդայի մունիցիպալիտետում

Հանդիպում ծնողազուրկերի հետ Նինոծմինդայի մունիցիպալիտետում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի կանանց սենյակում հանդիպում է կայացել մունիցիպալիտետում ապրող ծնողազուրկների հետ։

Հանդիպումը կազմակերպել էր մշակույթի, հուշարձանների, կրթության և սպորտի վարչությունը։ Հանդիպմանը մասնակցել են մինչև 9 տարեկան երեխաներ, ովքեր միակողմանի ծնողազուրկ են։ «Մենք երեխաներին հիշում ենք ոչ միայն հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այլ կան երեխաներ, որոնց հիշում ենք ամեն օր։ Երեխաների այս տարիքը ընտրել ենք, որ մի կերպ գոհացնենք, քանի որ գյուղերում երեխաներ կան, որ նույնիսկ մանկապարտեզ չեն գնում»,- ասաց քաղաքապետարանի սպորտի, մշակույթի և կրթության վարչության պետ Լեւոն Վարդանյանը։

Քաղաքապետ Անիվարդ Մոսայանը նույնպես շնորհավորել է երեխաներին երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ և իր աջակցությունը հայտնել. «Յուրաքանչյուր մարդ կյանքում ունի իր նպատակները՝ կապված ապագա սերնդի և երեխաների հետ։ Որտեղ երեխաներ չկան, այնտեղ կյանք չկա: Կյանքը շարունակվում է, և մենք ուրախ ենք, որ դուք կաք, և մենք՝ մեծահասակներս, կանենք ամեն ինչ, որպեսզի ձեր մանկությունը լինի խաղաղ ու անհոգ»,- ասաց քաղաքապետը։

Հրաչ Սարուխանյանը նաեւ նշել է, որ առանց երեխաների կյանք չկա.

Հանդիպման ավարտին երեխաներին բաժանվեցին նվերներ։

Պետության կողմից ծնողազուրկ երեխաները մինչեւ 18 տարեկանը ստանում են 120 լարի թոշակ։ Բացի այդ, քաղաքապետարանի կողմից տրամադրվող սոցիալական փաթեթը ներառում է աջակցություն երկրորդ կետով` կերակրողին կորցրած մինչև 18 տարեկան անչափահասները յուրաքանչյուր երեխայի համար կստանան միանվագ օգնություն՝ 150 լարիի չափով։ Աջակցությունը տրամադրվում է մեր քաղաքապետարանում գրանցված միայնակ ծնողին: Աջակցություն ստանալու համար դուք պետք է տրամադրեք միայնակ ծնողի կարգավիճակի պատճենը, երեխաների ծննդյան վկայականի պատճենը, ծնողի մահվան վկայականը և բանկային տվյալները:

Radio NOR · Встреча с детьми-сиротами в Ниноцминдском муниципалитете