Գանձա գյուղից ըմբշամարտիկ Արծրուն Թանգամյանը ընդգրկվել է Վրաստանի ըմբշամարտի ազգային հավաքականի կազմում

Գանձա գյուղից ըմբշամարտիկ Արծրուն Թանգամյանը ընդգրկվել է Վրաստանի ըմբշամարտի  ազգային հավաքականի կազմում

Վրաստանի Ամբրոլաուրի քաղաքում հունվարի 9-10-ը անցկացվեց 16-23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Վրաստանի առաջնություն:

Առաջնությանը մասնակցում էին շուրջ 200 երիտասարդ ըմբշամարտիկներ, այդ թվում 6 մարզիկներ Նինոծմինդայի մունիցիպալիտետից:

Նրանցից Գանձա գյուղը ներկայացնող Արծրուն Թանգամյանը զբաղեցրեց պատվավոր 3-րդ հորիզոնականը` հանդես գալով 70 կգ քաշային կարգում: Արծրունը այս հաղթանակի շնորհիվ ընդգրկվեց ազատ ոճի ըմբշամարտի Վրաստանի ազգային հավաքականի կազմում:

Առաջնության գլխավոր անակնկալը տեղի հանդիսատեսի համար աշխարհի ուժեղագույն ծանր քաշայիններից մեկի` Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայի մրցանակակիր Գենո Պետրիաշվիլու ներկայությունն էր: Նա ցուցադրեց վարպետության դաս իր հակառակորդների համար` վստահ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

Մանրամասները մեր աուդիո նյութում և տեսանյութում.


Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting