2022 թվականին Վրաստանում բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցել է 5,8 միլիոնը: Վերջին հինգ տարիների ընթացքում գրանցված ռեկորդային բարձր ցուցանիշը ցույց է տալիս, որ մեկ բաժանորդը միջինում ունի մեկից ավելի բջջային հեռախոսահամար և օգտվում է տարբեր օպերատորների ծառայություններից, ասվում է Հաճախականությունների ազգային հանձնաժողովի զեկույցում:
Վերջին տարիներին նկատվում է բաժանորդների թվի աճ՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց պարագայում։ 2022 թվականի վերջին եռամսյակում իրավաբանական անձանց բաժանորդների թիվը կազմել է բաժանորդների ընդհանուր թվի 24%-ը։
Օգտատերերի ամենամեծ քանակն ունի MagtiCom ընկերությունը:
Ընդհանուր առմամբ բջջային կապի շուկան բաշխված է հետևյալ կերպ՝ MagtiCom՝ 42%, Silknet՝ 33%, Beeline՝ 25%։ jnews.ge