
Ախալցիխեի Ծղալթբիլա գյուղում բնակվող ,մինչև 60 տարեկան ընտանեկան բժիշկը մահացել է Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդից։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Սամցխե-Ջավախեթիի բաժանմունքի տվյալներով՝ բժիշկը ուշ է դիմել կլինիկա,ինչի պատճառով չի հաջողվել փրկել նրան։
Տղամարդուն նախ տեղափոխել են Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոց, ապա՝ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց։ Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդը հաստատվել է Լուգարիի լաբորատորիայում։
Հաստատումից երկու օր անց՝ հունիսի 1-ին հիվանդը մահացել է։
Այս տարվա հունիսի 3-ի տվյալներով Սամցխե-Ջավախեթիում Ղրիմ-Կոնգո տենդով հիվանդացել է ութ մարդ։