Հնդկաստանի Օդիշա նահանգում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 300-ը, ավելի քան 1100-ը՝ վիրավորվել։ Այս մասին կիրակի հայտնել է apnews.com-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր 288 զոհի և ավելի քան 800 վիրավորի մասին։
Պարբերականի տվյալներով՝ տեղի հիվանդանոցներն այժմ գերծանրաբեռնված են։ Մյուս նահանգներից բժիշկները շարունակում են ժամանել տարածաշրջան։ Մոտ 100 հոսպիտալացվածի վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքի վայրում արդեն իսկ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։ Դրանցում ներգրավված է ավելի քան 1 հազար մարդ և հատուկ տեխնիկա։