
Կիրակի առավոտյան Իրանի Քերմանշահ նահանգում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08։21-ին։ Օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։
Երկրաշարժին հետևել է 4 մագնիտուդով հետցնցում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ shantnews.am