
Խոբիի մունիցիպալիտետի Շուա Կվալոնի գյուղում դժբախտ պատահարի հետևանքով մանկահասակ երեխա է մահացել.
Առկա տեղեկությունների համաձայն՝ բախվել են մարդատար և առաքիչ ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով մինչև 1 տարեկան երեխա է մահացել, մեկ հոգի վիրավորվել։
Տեղի բնակիչների խոսքով՝ շտապօգնության մեքենան տուժածին տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել է Խոբիի հիվանդանոց։
Ըստ բժիշկների՝ նրա վիճակը կայուն է։