
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, հունիսի 6 -ին Նինոծմինդայի մունիցիպալիտետում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Ժամը 11:00 -ից 18:30 -ն Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա, Ժդանովական, Օրլովկա, Սպասովկա, Եֆրեմովկա եւ Սամեբա գյուղերը կհոսանքազրկվեն:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: