Վրացական բալը շուկայում հայտնվեց մայիսի կեսերին, թեև բավականին թանկ էր՝ 1 կիլոգրամն արժեր 20 լարի։ Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մրգի ինքնարժեքը կազմել է 15 լարի։ Ինչպես պարզել է East Fruit-ի մոնիտորինգի ծառայությունը, վաղ բերքահավաքի վրա բացասաբար է ազդել խոնավ եղանակը:
Ինչ վերաբերում է վերջին տեղեկություններին, ապա վրացական բալի 1 կիլոգրամն արժե 4-8 լարի, հատկապես, որ արտադրողների ամենամեծ տարածաշրջանում՝ Շիդա Քարթլիում, բերքը դեռ չի հավաքվել։ Սա նշանակում է, որ մոտ ապագայում բալը կէժանանա։
Տեղեկացնենք, որ բալը «Տնկել ապագան» պետական ծրագրի շահառուների մեջ ամենաշատ մշակվող մրգերից մեկն է։ Ծրագրի շրջանակներում 2015-2022 թվականներին հիմնվել է 176 հա բալի նոր այգի։
Չնայած այս մշակույթի հանրաճանաչությանը և տարեցտարի դրա արտադրության աճին, արտահանման ծավալը մնում է աննշան։ 2021 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, 6900 տոննա ընդհանուր արտադրանքից արտահանվել է միայն 291 տոննա՝ հիմնականում ռուսական շուկա։ Այնուամենայնիվ, Պարսից ծոցի երկրները վրացական բալ գնելու ցանկություն են հայտնել անցյալ տարի։
Արտահանողները ընդգծում են բարձրորակ մրգի արտադրության խնդիրը, ինչը դժվարացնում է արտահանման համար բավարար քանակությամբ ապրանքներ հավաքելը։tv9news.ge