
Հունիսի 2 -ին Սերբիայում Նաիր Մելիքյանը մենամարտեց Օգնեն Դիմիչի հետ: Նաիրը նոկաուտով հաղթեց մրցակցին, սակայն մրցավարները նրա հաղթանակը չհաշվեցին, քանի որ ամենակարևոր պահին արգելված ծնկով հարված հասցրեց: Արդյունքում Մելիքյան-Դիմիչ մենամարտը համարվեց չկայացած:
Մելիքյանը հանդես էր գալիս Ամերիկյան Titan FC լիգայի և Սերբիայի SBC լիգայի համատեղ կազմակերպած Titan FC 82 մրցաշարում:
Մարտեր առանց կանոնների մարզաձևում ջավախքցի մարզիկ Նաիր Մելիքյանը պայքարում էր 70կգ քաշային կարգում: jnews.ge