NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկայի գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում եւ ունեն վերանորոգման կարիք:
Հետեւողական լինելով այս հարցին նկատեցինք, որ Օրլովկայի գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են:
Բնակիչներից Նոդար Գորգաձեն NOR -ի հետ զրույցում նշեց. «Գյուղամիջյան ճանապարհները շատ անբարվոք վիճակում էին այս նախաձեռնությունը շատ լավ է, ճիշտ է գյուղի մի մասը դժգոհում է քանի որ ասֆալտապատվելու է մոտ 700մ ճանապարհ կենտրոնական ճանապարհից մինչեւ դպրոցի մոտ, սակայն հույսով ենք հետագայում մնացածն էլ կասֆալտապատվի»:
Ասֆալտապատման մրցույթը հայտարարվել էր անցած տարի աշնանը եւ այն շահել է «Ջավախավտոգզա» ընկերությունը 568 540 լարի գումարի դիմաց։
Ճանապարհաշինական ընկերության ղեկավարի տեղակալ Գիորգի Ինասարիձեի խոսքով՝ այս պահին իրականացվում է հարթեցման եւ խճապատման աշխատանքներ, ինչպես նաեւ կանցկացվի ջրատար գծեր, որոնք ավարտելուց հետո 700մ երկարությամբ ճանապարհը կասֆալտապատվի 2 շերտով:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Օրլովկայի գյուղամիջյան ճանապարհը նախկինում ՝