Օրերս ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) նախաձեռնությամբ՝ Եվրամիության աջակցությամբ
բացվել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում՝ Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքներում մեծահասակների և երիտասարդների կրթության հավասարության անկյուններ:
Ախալքալաքում արդեն բացվել է տասնութերորդ անկյունը, որտեղ բերել են գրքերի հավաքածու՝ ինչպես երիտասարդական կենտրոններում, այնպես էլ դպրոցներում։ Այժմ Նինոծմինդայի երիտասարդները հնարավորություն ունեն և՛ գալ կարդալու, և՛ տուն տանել գրքերը։ Գրքերը մի կողմից վրացերեն, մյուս կողմից հայերեն են, երկու մանկական գիրք կա։ Մոտ 200 գիրք է բերվել երիտասարդական կենտրոն։ Ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ:
ՄԱԿ-ի ղեկավարի խոսքով՝ իրենք փորձում են բերել հատուկ ընտրված գրքեր, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան ավելի լավ ծանոթանալ, թե ինչ է հավասարությունը, ազատությունը, իրավունքների ու հնարավորությունների զարգացումը, հանդուրժողականությունը։ «Հետաքրքիր է, որ նման կենտրոններում կարող է գրքասերների ակումբ ձևավորվել, որտեղ երիտասարդները գրքեր կարդալուց հետո քննարկումներ կանցկացնեն և կքննարկեն ստացած գիտելիքները։ Այստեղ տեղի կունենա նաև փորձի փոխանակում: