Ըստ օդերևութաբան Կոբա Փարտենաձեի, ինչպես և անցյալ շաբաթ, եղանակը որոշվում է մերձարևադարձային լեռնաշղթայի ազդեցությամբ, ինքնին անվանումը ցույց է տալիս, որ առջևում տաք օրեր են, որոնք տեղ-տեղ կարող են ուղեկցվել ամռանը բնորոշ կարճատև անձրևով, հիմնականում երեկոյան ժամերին:
Թե՛ արեւմտյան, թե՛ արեւելյան Վրաստանում ջերմաստիճանը +25 աստիճանից բարձր կլինի, գիշերը նույնպես տաքանալու է։
Սամցխե-Ջավախեթիում կլինի փոփոխական եղանակ: Հունիսի 6-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը պետք է լինի 21, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 20, գիշերը՝ 15 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 21, գիշերը՝ 13, Ադիգենում ցերեկը սպասվում է 21, գիշերը՝ 10 աստիճան տաքություն։
Ախալքալաքում ցերեկը կլինի 17, գիշերը՝ 8։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 16, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի անձրեւային եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է փոփոխական եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 26, գիշերը՝ 17 աստիճան: tv9news.ge